Բաժին. Բիզնես

Toyota-ն 6.5 մլն մեքենա է հետ կանչում

Ճապոնական Toyota ավտոկոնցեռնը 6.5 մլն մեքենա է հետ կանչում՝ ապակիների կառավարման համակարգերի հետ առաջացած խնդիրների պատճառով:

Հետ են կանչվելու 2005-ից 2010 թթ արտադրված Yaris/Vitz, Corolla, Matrix և Camry մոդելները: 2.7 մլն մեքենա հետ կկանչվի Հյուսիսային Ամերիկայում, 1.2 մլն՝ Եվրոպայում ևս 600 հազարը՝ Ճապոնիայում:

Ավելի վաղ Toyota-ն հետ էր կանչել 10 մլն մեքենա՝ անվտանգության բարձիկների հետ առաջացած խնդիրների պատճառով: Ընկերությունը նաև համաձայնել էր 1.1 մլրդ դոլար վճարելամերիկյան հաճախորդների պատճառած անհանգստությունների պատճառով:

Share