Բաժին. Բիզնես

Zara-յի հիմնադիրը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

Հայտնի է, որ ամերիկյան Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակն անընդմեջ թարմացվում է՝ ելնելով միլիարդատերերի սեփականություն հանդիսացող ընկերությունների բաժնետոմսերի գնից: Վերջին շրջանում ցուցակն անընդմեջ գլխավորում էր Մայքրոսոֆթի հիմնադիր Բիլ Գեյթսը: Այսօր, մի քանի ժամով, աշխարհի ամենահարուստ մարդն է դարձել Zara կորպորացիայի հիմնադիր Ամանսիո Օրտեգան: Օրվա ընթացքում Օրտեգայի կարողությունը հասել է մինչև 79.7 մլրդ դոլար, ինչն էլ հնարավորություն է տվել առաջ անցնել Բիլ Գեյթսից: Սա տեղի է ունեցել Օրտեգայի ակտիվների 1.7%-ոց կարճաժամկետ աճի հետևանքով:

Այս պահի դրությամբ Forbes-ի առաջատար հնգյակն ունի հետևյալ տեսքը. 1. Բիլ Գեյթս՝ 79.3 մլրդ դոլար, 2. Ամանսիո Օրտեգա՝ 78.6 մլրդ դոլար, 3. Ուորեն Բաֆեթ՝ 64.4 մլրդ դոլար, 4. Կառլոս Սլիմ՝ 62.9 մլրդ դոլար, 5. Ջեֆ Բեզոս՝ 53.1 մլրդ դոլար:

Share