Բաժին. Բիզնես

Toyota-յի զուտ շահույթն աճել է 11.7%-ով

Աշխարհի խոշորագույն ավտոարտադրող ճապոնական Toyota կոնցեռնի հրապարակած հավետվություն համաձայն սեպտեմբերի 30-ին ավարտված 2015-2016 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի արդյունքում ընկերության զուտ շահույթն աճել է 11.7%-ով և կազմել 10.937 մլրդ դոլար։

Վերնշյալ ժամանակահատվածում ընկերության զուտ հասույթն աճել է 5.2%-ով և կազմել 116.75 մլրդ դոլար։ Գործառնական շահույթի աճը կազմել է 17.1% և արձանագրվել 13.115 մլրդ դոլար ցուցանիշ։

Ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքում ընկերության շահույթը կազմել է 5.319 մլրդ դոլար, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 13.8%-ով։ Ընկերության զուտ եկամուտներն աճել են 8.3%-ով և կազմել 58.843 մլրդ դոլար։ Գործառնական շահույթն աճել է 25.5%-ով և կազմել 6.853 մլրդ դոլար։

Share