Բաժին. Բիզնես

2015թ․-ին աշխարհի 400 ամենահարուստ մարդկանց կարողությունը կրճատվել է 19 մլրդ դոլարով

Ամերիկյան Bloomberg գործակալության կողմից հրապարակվել է աշխարհի 400 ամենահարուստ մարդկանց 2015թ․ ցուցակը, որի համաձայն 400 ամենահարուստների ընդհանուր կարողությունը կրճատվել է 19 մլրդ դոլարով և կազմել 3.9 տրլն դոլար։ Նշված ցուցանիշի անկում վերջին անգամ արձանագրվել էր 2012թ․-ին։ Կարողությունների նվազման հիմնական պատճառը էներգակիրների և մետաղների գների անկումն ու Չինաստանում տնտեսական աճի տեմպերի նվազումն է։

Ցուցակի առաջին հորիզոնականը շարունակում է զբաղեցնել Բիլ Գեյթսը, ում կարողությունը կազմել է 84.4 մլրդ դոլար, երկրորդ հորիզոնականում է Ամանսիո Օրտեգան՝ 74.5 մլրդ դոլար։ Երրորդ տեղում է Ուորեն Բաֆեթը՝ 63 մլրդ դոլար։

Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Share