Բաժին. Բիզնես

Ադրբեջանական մանաթը 2015թ․ աշխարհի ամենաթույլ արժույթն է

2015թ․-ին աշխարհում ամենամեծ անկում գրանցած արժույթը արդբեջանական մանաթն է, այն արժեզրկվել է 49.9%-ով։ Ղրղզական տենգեն երկրորդն է՝ -46.5%, երրորդ հորիզոնականում է զիմբաբվեական կվաչան, որն արժեզրկվել է 41.9%-ով։

30%-ից ավել արժեզրկվել են արգենտինական պեսոն՝ 34.5%, ուկրաինական գրիվնան՝ 33.5%, բրազիլական ռեալը՝ 32.9% և մոզամբիկական մետիկալը՝ 32%։

Վրացական լարին անցած տարվա ընթացքում արժեզրկվել է 21.5%-ով, իսկ ռուսական ռուբլին՝ 20.3%։

2014թ․-ի ընթացքում ամենամեծ անկում գրանցած արժույթներն են՝ ուկրաինական գրիվնա՝ 48.4%, ռուսական ռուբլի՝ 44.2%, բելառուսական ռուբլի՝ 32.6%։

2014թ․-ի ընթացքում հայկական դրամն արժեզրկվել է 15%-ով, իսկ անցյալ տարի փոխարժեքի նվազումը կազմել է 2%։

Share