Բաժին. Բիզնես

McDonald's-ը հետաքրքրված է Իրանական շուկայով

Արագ սննդի համաշխարհային առաջատար ամերիկյան McDonald’s կորպորացիան պարսկական ընկերություններին Իրանում ցանցի ռեստորաններ բացելու հայտեր ներկայացնելու հնարավորություն է տվել։ Հայտերի ներկայացման ձևն արդեն տեղադրված է McDonald’s կայքում։

Հիշեցնենք, որ նախկինում պարսիկ պաշտոնյաները բացառում էին McDonald’s-ի մուտքը Իրան՝ նշելով, որ իրենց ժողովուրդը չի ընդունում ամերիկյան արժեքները։

McDonald’s-ի մուտքը Իրան հնարավոր դարձավ միայն պատժամիջոցների վերցաման հետ։ Հավելվենք նաև, որ Իրանի շուկայում տեղ զբաղեցնելու համար McDonald’s-ից նաև կպահանջվեն հետևել կրոնական կանոններին և նորմերին, ինչին կորպորացիան կարծես թե պարտաստ է։

Share