Բաժին. Բիզնես

Nokia-ն վերադառնում է Ֆինլանդիա

Համացանցում հայտնված տեղեկատվության համաձայն Nokia-ն աշխատանքներ է տանում սարքավորումների արտադրությունը Ֆինլանդիա վերադարձնելու ուղղությամբ։ Այս նպատակով բանակցություններ են տարվում ֆիննական Bittium ընկերության հետ։

Bittium-ի հետ համագործակցությունը Nokia-յին թույլ կտա վերադառնալ մոբայլ սարքերի շուկա։ Կողմերը դեռևս վերջնական համաձայնության չեն եկել և մի շարք կետեր քննարկման փուլում են, սակայն նշվում է, որ Bittium-ում առաջին Nokia սարքերը կարող են արտադրվել անգամ այս տարի։

Հիշեցնենք, որ Nokia-ն սմարթֆոնների բիզնեսը վաճառել է Microsoft-ին և պատրավորվել որոշ ժամանակ հեռու մնալ շարժական սարքերի շուկայից։ Սակայն արդեն իսկ տեղեկություններ կան, որ արգելքի վերացման հետ մեկտեղ Nokia-ն մուտք կգործի սմարթֆոնների շուկա՝ արտադրելով Android սմարթֆոնները։

Share