Բաժին. Բիզնես

MasterCard․ վճարումներ՝ սելֆիի միջոցով

MasterCard վճարային համակարգի օգտատերերն իրենց վճարումները կկարողանան հաստատել սելֆիի միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին հաղորդել Է ՌԻԱ Նովոստիին՝ վկայակոչելով Financial Times հրատարակությունը:

Դա այն ծառայություններից մեկն Է, որոնք ընկերությունը գործարկում Է ձեռքի հեռախոսով վճարումների դեպքում ինքնության հաստատման ընթացակարգի բարելավման համար:

Հրատարակության տվյալներով՝ օգտատերերը մատնադրոշմների կամ սելֆիի միջոցով կկարողանան ավարտել առցանց-գնումը՝ չմտցնելով PIN-կոդ, նշանաբառ կամ հաստատման կոդ:

Ծառայության փորձնական տարբերակն այս պահին թեստավորվում Է Մեծ Բրիտանիայում եւ Նիդեռլանդներում: Ընկերության հայտարարության համաձայն՝ այս ամռանը ծառայությունը մատչելի կլինի եւս 14 երկրներում:

Share