Բաժին. Բիզնես

Նյու Յորքն այլևս միլիարդատերերի մայրաքաղաքը չէ․ գահը հանձնվել է Պեկինին

Պեկինը միլիարդատերերի թվով առաջ Է անցել Նյու Յորքից․

Չինաստանի մայրաքաղաքն այստեղ ապրող դոլարային միլիարդատերերի թվաքանակով առաջ Է անցել Նյու Յորքից:

Դեռ ավելին, Շանհայի Hurun ընկերության տվյալներով, որն ամեն տարի զեկույց Է ներկայացնում աշխարհի միլիարդատերերի թվաքանակի վերաբերյալ, Պեկինը աշխարհի նոր մայրաքաղաքն Է դարձել ամենահարուստների համար, տեղեկացնում Է «Արմնպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այս քաղաքում միլիարդատերերի թիվը մեկ տարվա ընթացքում 95-ից հասել Է 100-ի:

Հետազոտության համաձայն՝ ընդհանուր առմամբ աշխարհում այժմ ապրում Է 2188 մարդ, որոնց կարողությունը գերազանցում Է 1 մլրդ դոլարը, նրանցից 47-ը 40-ից ցածր տարիքի են:

Դոլարային միլիարդատերերի թվաքանակով առաջատարների եռյակում, բացի Չինաստանից եւ ԱՄՆ-ից, տեղ Է զբաղեցնում Հնդկաստանը:

Share