Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է GLC Coupe քրոսովերը

Գերմանական ավտոհսկա Daimler AG-ն ցուցադրել է GLC Coupe քրոսովերը, ներկայացման պաշտոնական արարողությունը կկայանա այսօր՝ Նյու-Յորքում ընթացող ավտոսալոնի շրջանակներում։

Մոդելը ստեղծված է GLC-ի հիմքով։ GLC Coupe-ի բարձրությունը 1.6 մետր է, երկարությունը՝ 4.73, իսկ լայնությունը՝ 2.87։

Թողարկման պահին մոդելը հնարավոր կլինի պատվիրել հետևյալ շարժիչներով՝ դիզելային՝  GLC 220 d (170 ձիաուժ) և GLC 250 d (204 ձիաուժ), բենզինային՝ 211 ձիաուժ։ Մեքենայի ամենահզոր տարբերակը 100 կմ/ժ արագության կարող է հասնել 7.3 վայրկյանում։

Տարվա վերջին կթողարկվեն նաև մեքենային հիբրիդային՝ 350 e (320 ձիաուժ) և հզորացված՝ AMG GLC 43 Coupe (367 ձիաուժ, արագության սահմանափակումը՝ 250 կմ/ժ) տարբերակները։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share