Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը Նյու-Յորքում ընթացող ավտոսալոնում 5 նոր մոդել է ներկայացրել

«Բիզնես 24»-ը տեղեկացրել էր, որ Mercedes-Benz-ը այս տարվա նյույորքյան ավտոսալոնում կներկայացնի մի շարք նոր մոդելներ՝ Mercedes-AMG E 43 4MATIC, Mercedes-AMG GLC 43 4MATIC, Mercedes-AMG CLA 45 4MATIC, Mercedes-AMG C 63 S և Mercedes-Benz GLC Coupé: Ավտոկոնցեռնը կարճ տեսահոլովակներ է պատրաստել Mercedes-Benz-ի տաղավարից։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:


Share