Բաժին. Բիզնես

Forbes. Ռուսաստանի ամենահարուստ հայերը – 2016

Forbes պարբերականը հրապարակել է 2016թ.-ի Ռուսաստանի ամենահարուստների ցուցակը: Ինչպես և նախորդ տարի, ցուցակում տեղ գտած 200 գործարարից 7-ը հայ են: Հավելենք, որ Ռուսաստանյան տնտեսությունում տիրող անկումային իրավիճակը շարունակում է ազդել ցուցակում ներկայացվածների բացարձակ մեծամասնության կարողությունների վրա։ Սա վերաբերում է նաև հայ գործարարներին։

Ռուսաստանի ամենահարուստ հայը շարունակում է մնալ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Գալիցկին Մագնիտ առևտրային ցանցի սեփականատերն է: Նրա կարողությունը գնահատվել է 5.7 միլիարդ: 2015թ. համեմատ այն նվազել է 2.6 միլիարդով: Գալիցկին զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 17-րդ հորիզոնականը։

Երկրորդ տեղում է Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Կարապետյանի կարողությունը 2015թ.-ի համեմատ նվազել է 900 մլն դոլարով և կազմել 3.1 մլրդ դոլար: Կարապետյանը զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 28-րդ հորիզոնականը:

Երրորդ տեղում է Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերության սեփականատեր Դանիլ Խաչատուրովը` 1.4 միլիարդ, անցյալ տարվա համեմատ նրա կարողությունը նվազել է 0.2 մլրդ դոլարով: Խաչատուրովը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 54-րդ հորիզոնականը:

Չորրորդ տեղում է ներդրող և ֆինանսիստ Ռուբեն Վարդանյանը` 0.95 միլիարդ դոլար: Վարդանյանի կարողությունն անցյալ տարվա համեմատ չի փոխվել: Նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 81-րդ հորիզոնականը:

Հինգերորդ տեղում է Ալբերտ Ավդոլյանը (Wooden Fish Agency )` 0.75 միլիարդ դոլար, անցյալ տարվա համեմատ Ավդոլյանի կարողության ծավալը չի փոխվել: Նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 105-րդ հորիզոնականը:

Վեցերորդ և յոթերորդ տեղերում են Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները: ՌԵՍՈ ապահովագրական ընկերության սեփականատերերի կարողությունները նվազել են 0.2 մլրդ-ական դոլարով և կազմել 0.7-ական միլիարդ դոլար: Սարկիսով եղբայրները զբաղեցնում են ցուցակի 124-րդ և 125-րդ հորիզոնականները:

Share