Բաժին. Բիզնես

Կարաս Ազգային Սննդի Ցանց․ ներդրվել է HACCP (Hazard Analysis and Critical Control Point) որակի չափանիշը

«Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի» հետ համատեղ «Կարաս ազգային սննդի ցանցի» համագործակցությունը, որը մեկնարկել էր 2014թ-ին և ուղղված էր ցանցի զարգացման ծրագրի իրականացմանը,արդյունավետ ավարտ ունեցավ:

EBRD-ի Փոքր Բիզնեսի Աջակցության Խմբի կողմից ղեկավարված և վերահսկված համագործակցության արդյունքում, Կարասը ներդրեց HACCP (Hazard Analysis and Critical Control Point) որակի չափանիշները, որոնք այսօր արդեն կիրառվում են ցանցի կողմից՝ վերահսկելով սննդամթերքի արտադրության և պահպանման անվտանգությունը:

Համագործակցության շրջանակներում ցանցն իրականացրել է նաև մարդկային ռեսուրների, ֆինանսների և մարքեթինգի կառավարման բարեփոխումներ և ստեղծել  փաստաթղթավորում կապված բոլոր բիզնես գործընթացների հետ:

Share