Բաժին. Բիզնես

ԴիջիԹեք 2016 բիզնես ֆորումի օրակարգում տնտեսության տեխնոլոգիական զարգացման և անվտանգության հիմնախնդիրներն են

Հունիսի 16-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, փորձագետ Սամվել Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են հունիսի 17-ին մեկնարկող երկօրյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքային ուղղություներն են ու հիմնախնդիրները:

Նպատակ ունենալով ՏՏ ոլորտի ներուժի օգնությամբ աջակցել ռազմարդյունաբերական համակարգի զարգացմանը՝ այս տարի ԻՏՁՄ-ն ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում իրականացնում է ռազմարդյունաբերական համալիրի և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության շուրջ քննարկումներ:

ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում կհամախմբվեն  նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներն ու մասնագետները: Մասնակիցները կիրականացնեն լայնածավալ քննարկումներ և գործնական առաջարկներ կներկայացնեն՝ ուղղված ՀՀ տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը:

Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծման խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելով՝ միությունը ԴիջիԹեք բիզնես ֆորում առանձնահատուկ ուշադրություն կդարձնի նաև էլեկտրոնային կառավարման և ֆինանսաբանկային հիմնախնդիրներին:

Երկօրյա բիզնես ֆորումի թեմատիկ քննարկումներն են՝

– Ռազմարդյունաբերական համալիրի և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ձևաչափ

– Տեխնոլոգիաները ֆինանսական ոլորտում. նոր սերնդի բանկային համակարգ

– Էլեկտրոնային կառավարում

– ՏՏ ներդրումային էկոհամակարգ

– Կիբեր անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ

– ԱՊՀ Քլինթեք հարթակի ձևավորմանն ուղղված տարածաշրջանային հանդիպում

– Հայաստանում սկսնակ ձեռներեցների հիմնախնդիրներին նվիրված քննարկում

– Տվյալների կառավարման գիտություն (Big Data)

– Միջազգային փորձի ներկայացում

– Մարդկային ռեսուրսների կառավարում» դասընթաց

– «Ռազմավարական մտածողություն» դասընթաց

– Բիզնեսի աջակցման ծառայություններ

ԴիջիԹեք բիզնես ֆորումի ամբողջական օրակարգ:

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումն անց է կացվում 2008 թ-ից: Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսության այս առանձնահատուկ ֆորումն ավանդաբար կազմակերպվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Share