Բաժին. Բիզնես

Նոր հիբրիդային Mercedes-Benz S դասը զինված կլինի անլար լիցքավորման համակարգով

2017թ.-ի երկրորդ կեսին թողարկվելիք հիբրիդային Mercedes-Benz S դասի նոր տարբերակը զինված կլինի անլար լիցքավորման համակարգով։ Լիցքավորման նման համակարգերով արդեն իսկ օժտված են բազմաթիվ սմարթֆոններ։

Անլար լիցքավորման համակարգն օգտագործում է ինդուկտիվ լիցքավորման տեխնոլոգիան։ Մեքենայի մեջ տեղադրվում է ինդուկցիոն կոճ, իսկ մեքենայից դուրս՝ լիցքավորման բազա։ Երբ մեքենան մոտենում է բազային՝ բազայի և կոճի միջև ստեղծվում է փոփոխական էլեկտրամագնիսական դաշտ, որի միջոցով էլ լիցքավորվում է մեքենան։

Անլար լիցքավորման համակարգի էֆեկտիվության շնորհիվ լիցքավորման ժամանակը կրճատվում է 2-3 անգամ:

Լիցքավորման համակարգի հզորությունը կկազմի 3.6 կՎտ։ S դասի հիբրիդային տարբերակը 100%-ով լիցքավորված մարտկոցով հնարավորություն կունենա անցնելու 35 կմ։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share