Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը պրեմիում դասի մեքենաների շուկայի առաջատարն է

2016թ.-ի առաջին կիսամյակի արդյունքների համաձայն պրեմիում դասի գերմանական մեքենաների վաճառքի ծավալներով առաջատարն է Mercedes-Benz-ը։ Գերմանական ավտոարտադրողի վաճառքի ծավալներն աճել են 12.1%-ով և կազմել 1 006 619 մեքենա։ Միևնույն ժամանակ, երկրորդ տեղը գրաված BMW-ի վաճառքի ծավալներն աճել են 5.8%-ով և կազմել 986 557 մեքենա, իսկ Audi-ի ցուցանիշները հետևյալն են՝ +5.6%՝ 953 200 մեքենա։

Հունիս ամսին Mercedes-Benz-ի վաճառքներն աճել են 11.1% և կազմել 188 444 մեքենա, BMW-ի արդյունքները հետևյալն են՝ +9.7%՝ 189 097 մեքենա, Audi` +7.4%՝ 169 000 մեքենա։

Mercedes-Benz-ի վաճառքների աճը հիմնականում պայմանավորված է A, B, CLA և GLA մոդելների մեծ պահանջարկով։ Վերոնշյալ մոդելների վաճառքներն առաջին կիսամյակում աճել են 18.6%-ով և կազմել 319 626 մեքենա։ Միաժամանակ քրոսովերների և արտաճանապարհային մոդելների վաճառքներն աճել են 46.1%-ով և կազմել 339 541 մեքենա։

Եվրոպայում Mercedes-Benz-ի վաճառքներն աճել են 13.3%-ով՝ 444 581 մեքենա, Չինաստանում՝ +33.1%՝ 219 999 մեքենա, ԱՄՆ՝ +1.3%՝ 162 777 մեքենա, Ճապոնիա՝ +1.4%՝ 32 120 մեքենա:

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share