Բաժին. Բիզնես

Microsoft-ի զուտ շահույթն աճել է 37.8%-ով

2015 – 2016 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել Է հունիսի 30-ին, Microsoft-ի զուտ շահույթն աճել Է 37,8 տոկոսով՝մինչեւ 16,8 միլիարդ դոլար: Ըստ որում մեկ բաժնետոմսի շահույթը կազմել Է 2,1 դոլար, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անցած ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում կորպորացիան ստացել Է 3,1 միլիարդ դոլարի չափով շահութ՝ մեկ տարի առաջվա 3,2 միլիարդ դոլարի վնասի դիմաց:

Microsoft-ի տարեկան հասույթը նախորդ ժամանակամիջոցի համեմատությամբ կրճատվել Է 8,8 տոկոսուվ՝ մինչեւ 85,32 միլիարդ դոլար, ըստ որում չորրորդ եռամսյակում այս ցուցանիշը նվազել Է 7,1 տոկոսով եւ կազմել 20,6 միլիարդ դոլար:

Microsoft-ն անձնական համակարգիչների համար ծրագրային ապահովման, խաղային կցուրդների, գրպանի անձնական համակարգիչների, ձեռքի հեռախոսների եւ այլ սարքերի արտադրության խոշորագույն ընկերությունենրից մեկն Է: Ընկերությունը նաեւ այս պահին առավել լայնորեն տարածված՝ Windows գործառնական համակարգերի՝մշակողն Է, հաղորդել ՏԱՍՍ-ը:

Share