Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ի բարձրորակ աքսեսուարներ Ավանգարդ Մոթորսում

Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս»  ընկերությունում իրականացվում է ոչ միայն Daimler AG-ի կողմից արտադրված ավտոմեքենաների վաճառք և բարձրակարգ տեխնիկական սպասարկում, այլ նաև ներկայացված են Մերսեդես-Բենցի բազմաթիվ աքսեսուարներ։

Mercedes-Benz-ի սիրահարները հնարավորություն ունեն ձեռք բերելու սմարթֆոնի պատյաններ, վերնաշապիկների, ժամացույցներ, գլխարկներ և այլ պարագաները։ Աքսեսուարները ներկայացված են Երևան, Գայի պող., 14/3 հասցեում գտնվող վաճառքի սրահում, հեռ.՝ +374 60 68 00 00, +374 10 66 80 00:

Նշենք նաև, որ շարունակում է գործել ավտոլիզինգի աննախադեպ առաջարկը, որի շրջանակներում հնարավորություն է տրվում Mercedes-Benz մեքենաներ ձեռք բերել 10% կանխավճարով և 4.9% տարեկան տոկոսադրույքով: Հավելենք նաև, որ անցյալ ամսից Ավանգարդ Մոթորսում հասանելի է նոր V դասի մինիվենը։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share