Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը 500 մլն դոլար արժողությամբ նոր գործարան է կառուցում ԱՄՆ-ում

ԱՄՆ Հարավային Կարոլինայի Հյուսիսային Չարլսթոն քաղաքում կայացել է Մերսեդես-Բենցի նոր գործարանի հիմնարկեքի արարողությունը, որը կարտադրի Sprinter ֆուրգոններ։

Գործարանի հիմնման հիմնական պատաճ կարելի է համարել այն, որ 2015թ.-ին ԱՄՆ-ում վաճառվել է Sprinter-ների ռեկորդային քանակ՝ 28 600 մեքենա։

Գործարանի կառուցումը կարժենա 500 մլն դոլար, իսկ աշխատակիցների քանակը կհասնի 1 300-ի, ևս 400 աշխատատեղ կստեղծվի բաղադիչ մասերի մատակարար ընկերություններում։

Նշենք, որ վերջին տարիներին Mercedes-Benz մեքենաների նկատմամբ աննախադեպ պահանջարի պայմաններում Daimler AG-ն նախաձեռնել է միանգամից մի քանի գործարանների կառուցում։ ԱՄՆ-ում կառուցվող գործարանից բացի ևս մեկ 500 մլն դոլար արժողությամբ գործարան է կառուցվում Ռուսաստանում։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share