Բաժին. Բիզնես

Samsung-ը Հյուսիսային Ամերիկայում գերազանցել է Apple-ին

Հյուսիսային Ամերիկայի շուկայում Հարավային Կորեայի՝ սմարթֆոններ արտադրող Samsung Electronics եւ LG Electronics ընկերությունների միացյալ բաժինը 2016 թվականի երկրորդ եռամսյակում հասել Է ռեկորդային 49 տոկոսի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին այս մասին հայտարարել Է Strategy Analytics շուկայավարական գործակալությունը:

«Ըստ որում Samsung Electronics-ի բաժինը հիշյալ ժամանակահատվածում աճել Է 5 տոկոսով՝ հասնելով 32,7 տոկոսի»,- նշված Է հաղորդագրության մեջ: Գործակալությունն ընդգծում Է, որ նույն ժամանակահատվածում Միացյալ Նահանգների Apple ընկերության բաժինը Հյուսիսային Ամերիկայի սմարթֆոնների շուկայում 32,6 տոկոսից կրճատվել Է մինչեւ 24,5 տոկոս: Երկու տարվա ընթացքում առաջին անգամ Է, երբ Samsung-ին հաջողվել Է առաջ անցնել Apple-ից եւ Հյուսիսային Ամերիկայում դառնալ վաճառքների առաջատար, հայտնել Է Strategy Analytics-ը:

LG Electronics-ը վարկանիշում զբաղեցրել Է երրորդ տեղը՝ 16,3 տոկոս ցուցանիշով: Դրան հետեւում Է Չինաստանի ZTE արտադրողը (9,5 տոկոս), հինգերորդ տեղը բաժանել են TLC-ն եւ Alcatel-ը՝ յուրաքանչյուրը 4,6 տոկոս ցուցանիշով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share