Բաժին. Բիզնես

Apple-ը երեք պլանշետ կթողարկի 2017 թվականին

Apple-ը երեք պլանշետ կթողարկի 2017 թվականին: Բացի 10,5-դյույմանոց iPad Pro-ից, կհայտնվի 12,9-դյույմանոց iPad Pro 2 եւ համեմատաբար ոչ թանկ 9,7-դյույմանոց iPad: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, MacRumors հրատարակությանը պատմել Է վերլուծաբան Մինգ Չի Կուոն, որը հայտնի Է իր հաջող կանխատեսումներով:

Նրա խոսքով՝ բոլոր երեք պլանշետների պրոցեսորների արտադրողը կլինի TSMC ընկերությունը: 10,5 դյույմ եւ 12,9 դյույմ անկյունագծով Էկրան ունեցող iPad-ները կստանան A10X պրոցեսորներ, 9,7 դյույմ անկյունագծով բյուջետային iPad-ները՝ A9X պրոցեսոր:

Փորձագետի կարծիքով՝ 10,5-դյույմանոց iPad Pro-ն կարող Է օգտատերերին հետաքրքիր լինել կրթական եւ առեւտրային շուկաներում:

Խոսելով Apple-ի հետագա զարգացման մասին՝ Մինգ Չի Կուոն հայտարարել Է, որ հաջորդ տարի ընկերության պլանշետները հանդերձված կլինեն AMOLED Էկրաններով, ինչը նպաստում Է Apple-ի պլանշետների վաճառքների աճին:

Share