Բիզնես | 13:47 26/08/16

Forbes. Ռուսաստանի ամենահարուստ կանայք 2016

Forbes-ը հրապարակել Է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշը. ցուցակը գլխավորել Է ձեռնարկատեր, Inteco Management ընկերության նախագահ Ելենա Բատուրինան, որի կարողությունը հանդեսը գնահատել Է 1,1 միլիարդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Նշենք, որ վարկանիշի ութերորդ հորիզոնականում Է հայտնվել Մարիա Շարապովան՝ 260 մլն դոլար կարողությամբ: Ավելի վաղ Շարապովան առաջին տեղն Էր գրավել շոու-բիզնեսի եւ սպորտի ռուսաստանցի ամենահարուստ աստղերի ցուցակում՝ 2015/16 սեզոնում վաստակելով 21,9 միլիոն դոլար:

Նաեւ Forbes-ի վարկանիշ են մտել միլիարդատերեր Դմիտրի Ռիբոլովլեւի (Ֆրանսիայի «Մոնակո» ֆուտբոլային ակումբի սեփականատեր եւ նախագահ) եւ Ռոման Աբրամովիչի (Անգլիայի «Չելսի» ակումբի սեփականատեր) նախկին կանայք:  Ելենա Ռիբոլովլեւան վարկանիշում զբաղեցնում Է երկրորդ տեղը (կարողությունը՝ 600 միլիոն դոլար), իսկ Իրինա Աբրամովիչը՝ վեցերորդ տեղը (300 միլիոն դոլար):

Վարկանիշը կազմելիս հրատարակությունը հիմնվել Է ընկերությունների տվյալների եւ փորձագիտական գնահատումների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: