Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը Մոսկովյան Ավտոսալոնում 6 նոր մեքենա է ներկայացրել

Օգոստոսի 24-ին Մոսկվայում մեկնարկել է Մոսկովյան Ավտոսալոնը, որտեղ ներկայացված են բազմաթիվ առաջատար ավտոարտադրողներ։ Ավտոսալոնի մասնակիցների թվում է նաև գերմանական Mercedes-Benz-ը։

Գերմանացիները Մոսկվայում ներկայացրել են 29 մոդել, որոնցից 6-ը նորույթներ են։ Ռուսաստանում առաջին անգամ ներկայացվել են GLC 250 Coupe, SLC 43, E 43, GLC 43, S 63 Cabrio և C 43 Cabrio։ Ներկայացվել են նաև Mercedes-Maybach S 600 Guard, smart fortwo coupé BRABUS և այլ մոդելներ։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:


Share