Բաժին. Բիզնես

Apple-ը տուգանվել է 13 մլրդ դոլարով

Եվրահանձնաժողովը Մացյալ Նահանգների Apple ընկերությունից 13 միլիարդ եվրո Է բռնագանձել հօգուտ Իռլանդիայի իշխանությունների: Ռեկորդային գումարը բռնագանձվել Է որպես փոխհատուցում այն կորուստների, որոնք Իռլանդիայի տնտեսությունը կրել Է ընկերության չհաշվեգրված հարկերի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Հակամենաշնորհային հետաքննությունը, որի արդյունքներով կայացվել Է որոշումը, շարունակվել Է երեք տարի:

Հետաքննության ընթացքում եվրոպացի պաշտոնյաները հանգել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ի ընկերությունն Իռլանդիայում ստացել Է չհիմնավորված հարկային արտոնություններ, ինչը նրան թույլ Է տվել զգալիորեն ավելի քիչ հարկեր վճարել, քան մրցակիցները:

Financial Times թերթն ավելի վաղ ենթադրել Է, որ Apple-ը եւ Իռլանդիայի իշխանությունները կգանգատարկեն դատարանի վճիռը:  

ԵՄ-ի օրենսդրությանը հմապատասխան՝ առանձին երկրների հարկային մարմիններն իրավունք չունեն հարկային զիջողություններ տրամադրելու ընկերություններին, քանի որ դա ապօրինի պետական օգնություն Է համարվում:  

ԵՄ-ի տվյալներով՝ Իռլանդիայի կառավարության որոշմամբ 1991 եւ 2007 թվականներին Apple ընկերությանը թույլատրվել Է այդ երկրում նվազեցնել հարկային մասհանումների չափերը:

Ընկերության կառուցվածքը նրան թույլ Է տվել օրինականորեն միջազգային վաճառքներ իրականացնել Իռլանդիայի միջոցով եւ այդ կերպ օգտվել այդ հարկային արտոնություններից:

Share