Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը շարունակում է մնալ Ռուսական ավտոշուկայի պրեմիում սեգմենտի առաջատար

Ռուսական «Ավտոստատ Ինֆո» գործակալության վերլուծաբանների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Mercedes-Benz-ը շարունակում է պահպանել ռուսական ավտոշուկայի պրեմիում սեգմենտի առաջատարի դիրքը։

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանում վաճառվել է Mercedes-Benz-ի 1 932 պրեմիում դասի մոդել, ինչն անցյալ տարվա ցուցանիշից պակաս է 19.8%-ով։ Երկրորդ տեղում է Audi-ն՝ 1 110 մեքենա, -23.4%։ Երրորդ հորիզոնականում BMW-ն է, բավարացիների վաճառքների ծավալն աճել է 10.3%-ով և կազմել 741 մեքենա։

Հիշեցնենք, որ Mercedes-Benz-ի Հայաստանյան ներկայացուցչությունում գործում են Mercedes-Benz V դասի և Mercedes-Benz E 200 մոդելների վաճառքի անչափ գայթակղիչ առաջարկներ։

Հիշեցնենք նաև, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share