Բաժին. Բիզնես

10 խորհուրդ աշխարհի ամենահաջողակ կանանցից

Ինչպե՞ս ճիշտ կառավարել ժամանակը: Ինչպե՞ս գտնել նոր հետաքրքրություններ: Ինչպե՞ս ընտրել ճիշտ խորհրդատու: Այս և մի շարք այլ հարցերում իրենց օրինակով և խորհուրդներով կիսվում են աշխարհի ամենահաջողակ գործարար կանայք, ովքեր ներկայացված են ամերիկյան Forbes պարբերականի՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշում:

1 Անհրաժեշտ է արթնանալ որքան հնարավոր է վաղ / Ամերիկյան Starbucks սրճարանների ցանցի նախագահ Միշել Գասը, Avon ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահ Անդրեա Ջանգը, Vogue ամսագրի խմբագիր Աննա Վինտուրը վստահ են, որ վաղ արթնանալն օգնում է հասնել հաջողության: Նրանք արթնանում են ոչ ուշ, քան առավոտյան ժամը 6-ին, և մինչ աշխատանքի գնալը զբաղվում են սպորտով:  Բիզնեսի ոլորտում հաջողակ այս կանայք վստահ են, որ սկսելով օրն ավելի վաղ, քան մյուսները՝ կարելի է շատ ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքային օրը:

2 Անհրաժեշտ է նախապես բանակցել և համաձայնեցնել աշխատանքային պայմանները / Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, գործոտուի հետ աշխատանքային պայմանների, այդ թվում և աշխատավարձի քննարկման հարցում շատ պասիվ են: Ըստ վերլուծաբանների՝ սա հիմնական պատճառներից մեկն է, որ կանայք ստանում են ավելի ցածր աշխատավարձ, քան տղամարդիկ:

3 Անհրաժեշտ է վերահսկել միայն կարևորը և ոչ ամեն բան / Four Seasons հյուանոցային բիզնեսի գլխավոր տնօրեն Քեթի Թեյլորը խորհուրդ է տալիս սովորել աշխատանքում վերահսկել միայն այն գործընթացները, որոնք կարևոր են և թողնել մյուս աշխատակիցներին, որպեսզի ինքնուրույն կատարեն իրենց պարտականությունները: Անդադար և ուղղակի վերահսկողությունը խանգարում է աշխատանքի արդյունավետությանը:

4 Կարևոր է ընտրել լավ խորհրդատու / Facebook ընկերության գործառնական տնօրեն Շարիլ Սենդբերգը խորհուրդ է տալիս ընտրել լավ խորհրդատուներ, ովքեր կարող են օգնել կայացնել որոշումներ և որոնց հետ շփվելով՝ կարելի է անդադար սովորել:

5 Կարևոր է լինել հետաքրքրասեր / Այսօր ամեն-ինչ փոխվում է շատ արագ: Կարևոր է լինել հետաքրքրասեր և արագ հարմարվել փոփոխվող միջավայրին: Disney Media Networks ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ և Disney-ABC Television Group ընկերության նախագահ Էնն Սուինին վստահ է, որ հետաքրքրասիրությունն է, որ ոգեշնչում է մարդկանց և ծնում նոր գաղափարներ: Ըստ նրա՝ գլխավորը դա հարցերն տալ է:

6 Անհրաժեշտ է ունենալ լսելու շատ լավ ունակություն / Մարդիկ, ովքեր ունակ են ուշադիր լսելու մյուսների կարծիքներն ու մտքերը, շատ ավելի հաջողակ են իրենց աշխատանքում: QVC ընկերության ամերիկյան մասնաճյուղի ղեկավար Կլեր Ուոտսն իր օրինակով խորհուրդ է տալիս կին գործարարներին իրենց ընկերություններում շաբաթը մեկ անգամ կազմակերպել բաց դռների օր և լսել աշխատակիցների կարծիքները:

7 Անհրաժեշտ է ունենալ կարիերային վերաբերող հստակ նպատակներ / Campbell’s Soup ընկերության ղեկավար Դենիս Մարիսոնը խորհուրդ է տալիս սահմանել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ նպատակներ և մշակելով գործողությունների պլան՝ շարժվել դեպի նպատակների իրագործմանը:

8 Պետք չէ վախենալ / Եթե ունեք հստակ նպատակներ, ապա պետք է ունենալ համարձակություն դրանք իրագործելու համար: Անվստահությունն ու վախը հաղթահարելու համար են:

9 Պետք է կարողանալ ասել ՈՉ / Սովորեք ասել և լսել ՈՉ: Բիզնեսում սա կարևորներից մեկն է:

10 Պետք է լինել համառ / Ամեն մի անհաջող քայլ դա նաև մեկ քայլ է առաջ: Համառությունը ու համբերությունը հաջողության հասնելու գրավականներից են:

Share