Բաժին. Բիզնես

Ներկայացվել է Maybach S600 Pullman Guard զրահապատ լիմուզինը

Mercedes-Benz-ը ներկայացրել է Maybach S600 Pullman Guard զրահապատ լիմուզինը, որը ոչ միայն ընկերության ամենածանր, այլ նաև ամենաթանկ մարդատար մոդելն է։

Maybach S600 Pullman Guard-ի քաշը 5.1 տոննա է։ Մեքենայի պաշտպանվածության մակարդակը համապատասխանում է VR9 ստանդարտին, սա նշանակում է, որ մեքենան պաշտպանված է անգամ 2 մետր հեռավորության վրա 15 կգ տրոտիլին համարժեք ուժգնությամբ պայթունից։ Մեքենան նաև ունի զրահապատ խցիկ։

Լիմուզինի շարժիչի հզորությունը 523 ձիաուժ է, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու 160 կմ/ժ արագություն։

Maybach S600 Pullman Guard-ի արժեքը 1.4 մլն եվրո է, ինչը 3 անգամ ավել է ոչ զրահապատ Maybach S600 Pullman-ի արժեքից։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share