Բաժին. Բիզնես

Ucom-ը Դիջիթեքին ներկայացել է նորագույն ծառայություններով և նախագծերով

Այսօր մեկնրակել է ԻՏՁՄ կողմից կազմակերպվող ամենամյա Դիջիթեք Էքսպո ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի պլատինե գործընկերն է Ucom հեռահաղորդակցական ընկերությունը։ Յուքոմը ևս ցուցահանդեսում ներկայացված է իր տաղավարով։ Տաղավարում ներկայացված են Ucom-ի կողմից մատուցվող մի շարք ծառայություններ։

4G+ ցանց. Ucom ընկերության 4G+ կամ ժամանակակից LTE ցանցը նախատեսված է Հայաստանում տվյալների փոխանցման տրաֆիկի նկատմամբ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու, է՛լ ավելի լավ որակ ու մեծ արագություններ ապահովելու և օգտագործման առավել լայն հնարավորություններ առաջարկելու համար: Այս նորագույն տեխնոլոգիայի ներդրման ծրագրի շրջանակներում նաև նախատեսվում է ներդնել Ericsson Expert Analytics ծրագրային լրակազմը, որը Ucom-ին հնարավորություն կընձեռի բարելավել բաժանորդային փորձառությունը, իրականացնել բաժանորդների գոհունակության վերաբերյալ կանխատեսումներ և անմիջապես ձեռնարկել գոհունակության մակարդակի բարելավմանն ուղղված քայլեր:

Armenia Premium հեռուստաալիքների համար ստեղծված 4 նոր նախագծերից հատվածներ. Միայն Ucom-ի բաժանորդները հնարավորություն ունեն վայելելու 4 նոր հեռուստանախագծերն “Արմենիա Premium” հեռուստաալիքներով։ Երկու նոր սիթքոմները, մեկ ռեալիթի շոուն և պատմական հեռուստասերիալը հոկտեմբերի 31-ից կդառնան U!TV-ի բաժանորդների ամենասպասված ծրագրերը:

U!Pay վիրտուալ դրամապանակ. Ucom ընկերությունն ԻԴՐԱՄ-ի օժանդակությամբ ստեղծել է U!Pay վիրտուալ դրամապանակը, որն օգտագործողին հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել ոչ միայն Ucom-ի ֆիքսված և շարժական ծառայությունների համար, այլև իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի և տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ անմիջապես սմարթֆոնից, անկախ գտնվելու վայրից:

U!Drive անձնական ամպային տիրույթը. U!Drive-ի շնորհիվ Ձեզ հասանելի է դառնում Ձեր կողմից ստեղծված էլեկտրոնային արխիվը: Լուսանկարներ, երաժշտություն, ֆիլմեր, կարևոր փաստաթղթեր, պրեզենտացիաներ և էլեկտրոնային ցանկացած տեղեկատվություն հնարավոր է վերբեռնել U!Drive անձնական ամպային տիրույթ և օգտագործել այդ տվյալներն ինտերնետ հասանելիություն ունեցող աշխարհի ցանկացած կետից:

YouTube հավելվածը U!TV պորտալում հնարավորություն կտա տանն առկա ընդունիչը կարգավորել այնպես, որպեսզի հնարավոր լինի տան հեռուստացույցի վրա դիտել YouTube-ում տեղադրված բովանդակությունը:

Հատուկ հավելված, որը թույլ է տալիս հեռուստատեսային բոլոր հասանելի ալիքները դիտել սմարթֆոնի վրա, իսկ սմարթֆոնն օգտագործել ոչ միայն որպես փոքր հեռուստատեսային էկրան, այլև որպես հեռակառավարման վահանակ:

Share