Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆԱԼ-ը յուրացրեց կոնտեյներային փայլաթիթեղի արտադրությունը

ՌՈՒՍԱԼ ընկերության Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը յուրացրեց կոնտեյներային փայլաթիթեղի արտադրությունը, այն նախատեսված է մթերային կոնտեյներների պատրաստման համար: Այս արտադրատեսակը համաշխարհային շուկայում բարձր պահանջարկ ունի:

Կոնտեյներային փայլաթիթեղի փորձնական նմուշներն արժանացել են սպառողների դրական գնահատականին և պատվիրատուներին արդեն առաքվել են արտադրական խմբաքանակներ:

Մինչ ընթացիկ տարվա վերջ ԱՐՄԵՆԱԼ-ը կհասցնի նոր արտադրանքի թողարկումը մինչև ամսական 400 տոննա, իսկ  2017 թ.  նախատեսում է հասցնել ամսկան ծավալը 600 տոննայի: Տվյալ արտադրատեսակի սպառման հիմնական շուկան ԱՄՆ-ն է:

«Գործարանի հետագա զարգացման ռազմավարության շրջանակներում մյուս տարի նախատեսվում է տեղադրել կոնտեյներային փայլաթիթեղի հատման  ևս մեկ հոսքագիծ», – ասաց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում ՌՈՒՍԱԼ ընկերության կողմից 2000 թ. Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» գործարանների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ-ի փաթեթավորման դիվիզիոնը:

Share