Բաժին. Բիզնես

SOCAR-ը կրճատել է երկրի բյուջե կատարվող իր վճարումները

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, կրճատել է իր կողմից երկրի պետական բյուջե կատարվող վճարումները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

2016 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին SOCAR-ը երկրի պետական բյուջե վճարել է 1 մլրդ 24,827 մլն մանաթ հարկ, իսկ 2015 թ. նույն ժամանակահատվածում 1 մլրդ 135 մլն մանաթ հարկ, այսինքն` 2016 թվականի առաջին 9 ամիսներին այս նավթային ընկերությունը պետբյուջե վճարել է 9,7 տոկոսով պակաս հարկ:

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին SOCAR-ից Ադրբեջանի պետական բյուջե վճարված հարկերը կազմել են 119 մլն 443 հազար մանաթ:

2015 թվականին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը պետբյուջե վճարել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 480 մլն 195 հազար մանաթ, իսկ 2016 թվականի ընթացքում նախատեսվում է վճարել 1 մլրդ 240 մլն մանաթ հարկ:

2016 թ. հունվարից սկսած SOCAR-ը անցյալ տարվա համեմատ զգալիորեն կրճատել է նավթի արդյունահանման ծավալները, ինչը կապված է ինչպես նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի նվազման, այնպես էլ ադրբեջանական նավթահանքերում նավթի պակասելու հետ:

Share