Բաժին. Բիզնես

Աջակցություն փոքր խանութատերերին՝ ՀԴՄ կտրոնի վրա վաճառված ապրանքների ցանկը ամբողջությամբ տպելու պահանջը վերացվելու է

Հայկական ժամանակն անդրադարձել է փոքր բիզնեսի աջակցությանն ուղղված ՊԵԿ նախաձեռնությանը։

«ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման հետ կապված մի կարևոր նախագիծ։ Ըստ այդմ, ՀԴՄ կտրոնի վրա վաճառված ապրանքների ցանկը ամբողջությամբ տպելու պահանջը վերացվելու է:

Խոսքը վերաբերում Է միայն տարեկան մինչև 58 մլն դրամ ծավալով հասույթ ունեցող տնտեսվարողներին։ Ներկայումս դեռ գործողության մեջ գտնվող կառավարության համապատասխան որոշման համաձայն, ՀԴՄ օգտագործող բոլոր տնտեսվարողները 2017 թ.հունվարի 1-ից, անկախ շրջանառության ծավալներից, գնորդին տրամադրվող ՀԴՄ-ի վրա պետք է արձանագրեն գնված յուրաքանչյուր ապրանքի անվանումը, գինը և այլն։ Սա ժամանակին մեծ դժգոհության Էր առաջացրել փոքր խանութատերերի շրջանում։ Հիմա այս որոշումը չեղյալ Է համարվում։ Նկատենք, որ նախագիծը կառավարության նիստում ներկայացնելու Է ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը», – գրում է թերթը։

Share