Բաժին. Բիզնես

Ucom. գործարկվել է բջջային կապի 044 կոդը՝ լավագույն հեռախոսահամարները կդրվեն աճուրդի

Այսօրվանից արդեն հնարավոր է գրանցվել 044.ucom.am կայքում և նոյեմբերի 1-3 մասնակցել Ucom ընկերության նոր 044 կոդով սկսվող հատուկ հեռախոսահամարների էլեկտրոնային աճուրդին: Աճուրդին կներկայացվի թվով 33 հատուկ հեռախոսահամար: Համարների ցանկին, դրանց նվազագույն արժեքներին և աճուրդի անցկացման պայմաններին ևս հնարավոր է ծանոթանալ՝ այցելելով 044.ucom.am կայքէջ:

Հիշեցնենք, որ աճուրդի արդյունքում հավաքագրված ամբողջ հասույթը տրամադրվելու է Ucom Հիմնադրամին՝ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար:

«Մենք լիահույս ենք, որ բարեգործական աճուրդի արդյունքում հավաքագրված գումարը մեզ թույլ կտա շատ կարևոր նախագծեր իրականացնել ու մեծ թվով ընտանիքներին հույս ներշնչել ապագայի նկատմամբ», – նշել է Ucom Հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:

Share