Բաժին. Բիզնես

iPhone-ի վաճառքները կրճատվում են արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ

iPhone սմարթֆոնների վաճառքները կրճատվում են արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ, իսկ Apple ընկերության եկամուտները 2001 թվականից ի վեր առաջին անգամ նվազել են տարեկան արտահայտությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ամերիկյան ընկերությունը հայտարարել Է, որ ֆինանսական տարվա վերջին եռամսյակում, որն ավարտվում Է սեպտեմբերի 24-ին, վաճառվել Է 45,5 մլն iPhone սմարթֆոն: Դա բարձր Է եղել վերլուծաբանների սպասումներից, որոնք կանխատեսում Էին 44,8 մլն վաճառված սմարթֆոն: Այդուհանդերձ, տարվա ընթացքում սմարթֆոնների վաճառքների ծավալը նվազել Է 5 տոկոսով:

Ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի համեմատությամբ ընկերության եկամուտները նվազել են 9 տոկոսով՝ մինչեւ 46,85 մլրդ դոլար: Մեկ տարի առաջ դրանք կազմում Էին 51,5 մլրդ դոլար: Ընկերության եկամուտները տարեկան արտահայտությամբ առաջին անգամ են նվազել 2001 թվականից ի վեր:

Այս արդյունքների հրապարակումից հետո աշխարհի ամենաթանկ ընկերության բաժնետոմսերի արժեքն ընկել Է 3 տոկոսով՝ մինչեւ 118,8 դոլար:

Share