Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը ներկայացրել է X Class փիքափը

Daimler AG-ն ներկայացրել է Mercedes-Benz-ի նոր դաս՝ X Class: Այս դասի ներքո կարտադրվեն Mercedes-Benz փիքափներ, որոնց առաջին մոդելն էլ ներկայացվել է Շվեդիայում կայացած հատուկ միջոցառման ժամանակ։:

Փիքափի առաջին մոդելի վաճառքները կմեկնարկեն 2017 թվականի վերջին։

Մեքենայի տեխնիկական պարամետրերի մասին հայտնի է, որ առաջատար մոդիֆիկացիան զինված կլինի V6 շարժիչով։ Մեքենան 4Matic է։ Փիքափի բեռնատարողությունը կլինի 1.1 տոննա։

Գերմանացիները ներկայացրել են փիքափի միանգամից երկու մոդիֆիկացիա՝ stylish explorer և powerful adventurer։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share