Բաժին. Բիզնես

Պայթող սմարթֆոնների պատճառով Samsung-ը շահույթը նվազել է 30%-ով

Էլեկտրոնիկայի հարավկորեական խոշորագույն արտադրողը՝ Samsung Electronics-ը, տվյալներ Է հրապարակել ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ընկերության շահույթի վերաբերյալ: Այն կազմել Է 5,2 տրլն վոն (4,6 մլրդ դոլար), ինչը 30 տոկոսով պակաս Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հրապարակված մամուլի տեղեկագրում:

Այս տարվա նախորդ եռամսյակի համեմատությամբ ընկերության շահույթը նվազել Է 36 տոկոսով: Հատկապես խորը անկում Է դիտվում սմարթֆոնների ճյուղում, ինչը ընկերությունում կապում են Galaxy Note 7-երի վաճառքների կրճատման հետ:

Հաղորդագրության մեջ նշվում Է, որ ընկերությունը «կկենտրոնանա սպառողների վստահության վերականգնման վրա» եւ ապագայում շահույթի ավելացում Է ակնկալում:

Վերջին ժամանակներս Samsung-ը հսկայական կորուստներ Է կրել Galaxy Note 7 սմարթֆոնի անհաջող դեբյուտի կապակցությամբ, որը շուկայից հարկ եղավ հետ կանչել մարտկոցներին առնչվող խնդիրների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share