Բաժին. Բիզնես

Brussels Airlines-ը մուտք է գործում հայկական շուկա՝ գործարկվում է Երևան-Բրյուսել ավիաչվերթը

Բելգիական Brussels Airlines ավիաընկերությունը 2017 թվականի մարտի 31-ից սկսելու է իրականացնել Երևան-Բրյուսել ավիաչվերթը: Սկզբնական շրջանում շաբաթական կիրականացվի մեկ չվերթ, իսկ հուլիս-օգոստոսից կավելանա երկրորդ չվերթը: Ավիաընկերությունը հայտարարել է, որ հայաստանյան ուղևորները կկարողանան այս ավիաչվերթի միջոցով ուղևորվել ոչ միայն Բրյուսել, այլ նաև Եվրոպայի այլ քաղաքներ:

«Brussels Airlines-ն արձագանքում է Բելգիայ, Նիդերլանդների և Ֆրանսիայի հյուսիսի հայկական սփյուռքի պահանջարկին: Այս չվերթի միջոցով նաև բելգիական տուրօպերատորները կկարողանան ծառայություններ և զբոսաշրջային այցեր առաջարկել եվրոպացիներին` տոները նշելու Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ավիաընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ավիաչվերթերը կկազմակերպվեն ժամանակակից Airbus A320 ինքնաթիռներով: Ողջ տարվա ընթացքում չվերթերը կկազմակերպվեն շաբաթ, իսկ ամառային ամիսներին նաև երեքշաբթի օրերին:

Share