Բաժին. Բիզնես

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ճանաչվել է տարվա գործարար

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին տեղն Է գրավել «Տարվա գործարար» վարկանիշում, որը կազմել Է Fortune հանդեսը: Ընդամենը ցուցակում տեղ Է գտել 50 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարկ Ցուկերբերգն ընդամենը 32 տարեկան Է, բայց նա արդեն ստեղծել Է 375 մլրդ դոլար արժողությամբ, 22 մլրդ դոլար շահույթով եւ շուրջ 1,8 մլրդ օգտատերեր ունեցող ազդեցիկ ընկերություն: Նրա սրընթաց աճը ինչ-որ բան ասում Է այն աշխարհի մասին, որում մենք ապրում ենք»,-գրում Է Fortune-ը:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Amazon-ի ստեղծող Ջեֆ Բեզոսը (նա նաեւ երկրորդ տեղում Է Bloomberg-ի վարկածով ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում): Երրորդ տեղում Ulta Beauty կոսմետիկայի խանութների ցանցի գլխավոր տնօրեն Մերի Դիլոնն Է:

Share