Բաժին. Բիզնես

IranAir ավիաընկերությունը 80 նոր Բոինգ ինքնաթիռ կգրի

Իրանի IranAir պետական ավիափոխադրողը 80 մարդատար ինքնաթիռ գնելու համաձայնագիր Է ստորագրել Boeing ավիակոնցեռնի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Գործարքը, որը նախատեսված Է 10 տարվա համար, ներառում Է  737 MAX 8 նորագույն մոդելի 50 ինքնաթիռների, 777-300 ER 15 ինքնաթիռների, ինչպես նաեւ 15 լայնաֆյուզելյաժային «Բոինգ» 777-9-ի ձեռքբերում:

Սա խոշորագույն ամերիկա-իրանական գործարքն Է 1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակներից:

Boeing ընկերությունը հաստատել Է, որ ներկայում 16,6 մլրդ դոլար գնահատվող գործարքը հավանության Է արժանացել ԱՄՆ-ի կառավարության կողմից:

Առաջին ինքնաթիռը պետք Է Թեհրանին մատակարարվի 2018 թվականին:

«Համաձայնագիրը կօգնի տասնյակ հազարավոր աշխատատեղեր պահպանել ԱՄՆ-ում, որոնք ուղղակիորեն կապված են 777-300ER «Բոյինգների» արտադրության եւ մատակարարման հետ, եւ գրեթե 100 հազար աշխատատեղ ապահովել ԱՄՆ-ի ավիաինդուստրիայում, որոնք անհրաժեշտ են այդ պատվերը կատարելու համար»,-ասել Է ընկերության ներկայացուցիչը:

Share