Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. հավելյալ կրկնակի ինտերնետ 4G ցանցում՝ «Viva»-ի բաժանորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության բաժանորդները, որոնք կշարունակեն օգտվել կամ կբաժանորդագրվեն «Viva»* սակագնային պլաններին մինչև 20.01.2017թ., կստանան սակագնային պլանի իրենց տարբերակով նախատեսված ինտերնետ փաթեթի կրկնակի չափով հավելյալ ինտերնետ՝ 4G ցանցում:

Այսպես, «Viva 2500» տարբերակից օգտվելու դեպքում, բացի սակագնային պլանում ներառված 2000 ՄԲ ինտերնետից, բաժանորդը նաև կստանա 4000 ՄԲ` 4G ցանցում օգտագործելու համար, «Viva 3500»-ից օգտվելու դեպքում՝ 6000 ՄԲ, «Viva 5500»-ից օգտվելու դեպքում՝ 10 000 ՄԲ, իսկ «Viva 7500»-ից օգտվելու դեպքում՝ 20000 ՄԲ:

«Հաշվի առնելով «Viva»-ի աճող պահանջարկը, բաժանորդների գոհունակությունն ու նաև արձագանքելով նրանց ակնկալիքներին՝ ընկերության այն բաժանորդներին, որոնք կշարունակեն օգտվել կամ կբաժանորդագրվեն «Viva»* սակագնային պլաններին մինչև եկող տարվա հունվարի 20-ը կտրամադրվի սակագնային պլանի իրենց տարբերակով նախատեսված ինտերնետ փաթեթի կրկնակի չափով հավելյալ ինտերնետ՝ Հայաստանի առաջին ու ամենաընդարձակ 4G ցանցում: Դրանով ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում ամանորյա տոների ժամանակահատվածում սպառել ինտերնետի ավելի մեծ ծավալ՝ ավելի բարձր արագություններով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մոտ կես տարի առաջ գործարկված «Viva» սակագնային պլանների շարքն առաջարկում է ձայնային ծառայություններն ու շարժական ինտերնետը մեկ փաթեթում: «Viva» սակագնային պլաններն առավել ճկուն են և ունեն օգտագործման համար պարզ կառուցվածք: Ստեղծված լինելով բաժանորդների հաղորդակցման պահանջների ուսումնասիրության արդյունքում՝ «Viva»-ն արտացոլում է տարբեր ծավալի ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ օգտագործող և այդ ծառայությունների համար տարբեր բյուջե նախատեսող բաժանորդների կարիքները:

*Առաջարկը չի տարածվում կանխավճարային «Viva 1500» տարբերակի վրա:

Share