Բաժին. Բիզնես

Մարտ ամսին Apple-ը նոր iPad Pro և iPhone կներկայացնի

Mac Otakara առցանց հարթակը հայտնում է, որ գալիք մարտ ամսին Apple կորպորացիան պարտաստվում է հանրությանը ներկայացնել iPad Pro պլանշետների նոր շարքը։

Սպասվում է, որ կներկայացվեն 7.9″, 9.7″, 10.5″ և 12.9″ էկրանի չափով նոր պլանշետները։ 10.5″ էկրանի չափով iPad-ի վաճառքները կսկսվեն այս տարվա մայիսից, իսկ մնացած մոդելները հասանելի կլինեն մարտ ամսից։

Նոր iPad-ներից բացի Apple-ը պատրաստվում է նաև ներկայացնել նոր iPhone-ներ։ Խոսքը գնում է 128GB հիշողությամբ iPhone SE, ինչչպես նաև կարմիր գույնի iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոններ։

Տեխոնոլգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը  ներկայացնում է MaxPlay նոր հատուկ առաջարկը։ Այն բաժանորդները, որոնք մինչև 2017թ. մարտի 31-ը ներառյալ կմիանան Տրիո ծառայությունների փաթեթին կամ կվերակնքեն գործող պայմանգիրը 1 տարով, կստանան մի շարք առավելություններ 1 տարի շարունակ՝ մինչև 55 հավելյալ հեռուստաալիք, 2.5 անգամ ավելի արագ ինտերնետ, 100 նորագույն ֆիլմ, WiFi ակտիվացում, մի շարք այլ սմարթ հնարավորություններ։

Share