Բաժին. Բիզնես

Առցանց գովազդի շուկայի 57%-ը բաժին է ընկնում Google-ին և Facebook-ին

AOL-ին պատկանող Millennial Media գովազդային ընկերության հրապարակած տվյալների համաձայն Google-ի և Facebook-ի ընդհանուր մասնաբաժինը առցանց գովազդի շուկայում կազմում է 57.6%։ Այսինքն, ինտերնետային գովազդի համար ծախսված ամեն դոլարից 60 ցենտը ծախսվում է Google-ի և Facebook-ի գովազդային հարթակներում։ Պետք է նշել, որ առցանց գովազդի շուկայում Google-ի և Facebook-ի ունեցած մասնաբաժինների չափի մասին միանշանակ գնահատականներ չկան։ Որոշ վերլուծաբաններ անգամ կարծում են, որ ցուցանիշը կարող է հասնել մինչև 90%-ի։ Ակնհայտ է մի բան՝ Google-ը և Facebook-ը շուկայի խոշորագույն խաղացողներն են։

Առցանց գովազդի շուկան արդեն իսկ գերազանցել է հեռուստատեսային գովազդի շուկային։ Interactive Advertising Bureau-ի տվյալների համաձայն 2016թ.-ի երրորդ եռամսյակում շուկայի ծավալը կազմել է 17.6 մլրդ դոլար, ինչը 2015թ.-ի համանման ցուցանիշից ավել է 20%-ով։

Տեխոնոլգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը  ներկայացնում է MaxPlay նոր հատուկ առաջարկը։ Այն բաժանորդները, որոնք մինչև 2017թ. մարտի 31-ը ներառյալ կմիանան Տրիո ծառայությունների փաթեթին կամ կվերակնքեն գործող պայմանգիրը 1 տարով, կստանան մի շարք առավելություններ 1 տարի շարունակ՝ մինչև 55 հավելյալ հեռուստաալիք, 2.5 անգամ ավելի արագ ինտերնետ, 100 նորագույն ֆիլմ, WiFi ակտիվացում, մի շարք այլ սմարթ հնարավորություններ։

Share