Բաժին. Բիզնես

Ինչպիսին կլինի նոր Nokia 3310-ը

«Բիզնես 24»-ն արդեն տեղեկացրել է, որ Nokia-ն պատրաստվում է վերսկսել Nokia 3310 լեգենդար մոդելի արտադրությունը, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպիսին կլինի մոդելը։

Այսօր չինական Vtechgraphy կայքը մանրամասներ է հայտնել նոր Nokia 3310-ի մասին։ Առաջին հերթին նշվում է, որ Nokia 3310-ը չի լինի սմարթֆոն, հեռախոսի դիազայնը ևս հիմնականում կպահպանվի։ Նոր մոդելն ավելի բարակ կլինի, իսկ էկրանն ավելի մեծ և գունավոր։ Նշենք, որ նախկին մոդելի էկրանը ուներ 84×84 px չափ և անգույն էր։ Ճիշտ է, նոր հեռախոսի էկրանը կլնի գունավոր, սակայն ոչ բարձր գունային որակներով, ինրը թույլ կտա պահպանել մոդելի գերերկար աշխատանքի ժամային ցուցանիշը։

Հիշեցնենք, որ Nokia-ն պարտաստվում է օրերս հանրությանը ներկայացնել երեք մոդել` Nokia 3 (գինը 149 եվրո), Nokia 5 (199 եվրո) և Nokia 6 ( 249 եվրո) սմարթֆոնները:

Տեխոնոլգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը  ներկայացնում է MaxPlay նոր առաջարկ` հատուկ մարզերի բնակիչների համար։ Այն բաժանորդները, որոնք մինչև 2017թ. մարտի 31-ը ներառյալ կմիանան Տրիո Մարզային ծառայությունների փաթեթին կամ կվերակնքեն գործող պայմանգիրը 1 տարով, կստանան մի շարք առավելություններ 1 տարի շարունակ՝ 100 ֆիլմ, 80 հեռուստաալիք, 30 Մբ/վ Ինտերնետ, WiFi ակտիվացում, 7 օր նախկին հաղորդումներ դիտելու հնարավորություն, սմարթ հնարավորություններ, որակյալ հեռախոսակապ։ Առաջարկը գործում է մինչ 2017թ․-ի մարտի 31-ը ներառյալ Արմավիր, Մեծամոր, Կապան, Վանաձոր, Գյումրի, Հրազդան, Չարենցավան, Սևան, Դիլիջան, Իջևան, Ալավերդի, Արարատ, Աշտարակ, Արտաշատ, Մարտունի, Մասիս և  Քաջարան քաղաքների բնակիչների համար։

Share