Բաժին. Բիզնես

Samsung-ի բարձրաստիճան կառավարիչները կոռուպցիոն սկանդալի պատճառով պաշտոնաթող են եղել

Հարավային Կորեայի Samsung ընկերության բարձրաստիճան կառավարիչները փետրվարի 28-ին հեռացել են իրենց պաշտոններից՝ երկրում ծայր առած կոռուպցիոն սկանդալի պատճառով, որը հանգեցրեց Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման։:   

Հարավային Կորեայի դատախազությունը փետրվարի 28-ին հայտարարել Է, որ ընկերության փոխնախագահ եւ փաստացի ղեկավար Լի Չժե Յոնին եւ ընկերության եւս չորս բարձրաստիճան կառավարիչների կներկայացվեն կաշառքներ տալու եւ զեղծարարության մեղադրանքներ: 

Դրանից անմիջապես հետո իրենց պաշտոններից հեռացել են դատախազության հիշատակած չորս բարձրաստիճան կառավարիչներից երեքը, այդ թվում ընկերության փոխնախագահ Չհվե Կի սոնը եւ նախագահ Չան Չհուն-կին:

Լի Չժե Յոնը փետրվարի կեսերին կալանավորվել Է կոռուպցիայի մեղադրանքերի պատճառով:

Այն ժամանակից ի վեր, ինչ նրա հայրը՝ Լի Գոն Հին, ինֆարկտ Է տարել, Լի Չժե Յոնը համարվում Է կորպորացիայի փաստացի ղեկավարը, եւ, չնայած կալանքին, նա առայժմ պահպանում Է իր պաշտոնը:

Տեխոնոլգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը  ներկայացնում է MaxPlay նոր առաջարկ` հատուկ մարզերի բնակիչների համար։ Այն բաժանորդները, որոնք մինչև 2017թ. մարտի 31-ը ներառյալ կմիանան Տրիո Մարզային ծառայությունների փաթեթին կամ կվերակնքեն գործող պայմանգիրը 1 տարով, կստանան մի շարք առավելություններ 1 տարի շարունակ՝ 100 ֆիլմ, 80 հեռուստաալիք, 30 Մբ/վ Ինտերնետ, WiFi ակտիվացում, 7 օր նախկին հաղորդումներ դիտելու հնարավորություն, սմարթ հնարավորություններ, որակյալ հեռախոսակապ։ Առաջարկը գործում է մինչ 2017թ․-ի մարտի 31-ը ներառյալ Արմավիր, Մեծամոր, Կապան, Վանաձոր, Գյումրի, Հրազդան, Չարենցավան, Սևան, Դիլիջան, Իջևան, Ալավերդի, Արարատ, Աշտարակ, Արտաշատ, Մարտունի, Մասիս և  Քաջարան քաղաքների բնակիչների համար։

Share