Բաժին. Բիզնես

General Motors-ը 2.2 մլրդ դոլարով վաճառել է Opel-ը

Ֆրանսիայի PSA Peugeot-Citroen ավտոմոբիլային կոնցեռնը պաշտոնապես հայտարարել Է 2,2 միլիարդ եվրոյով Միացյալ Նահանգների General Motors-ի՝ Գերմանիայի Opel-ի և Մեծ Բրիտանիայի Vauxkall-ի եվրոպական ստորաբաժանումների ձեռքբերման մասին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հայտարարության մեջ:

«General Motors Co. և PSA Groupն այսօր հայտարարում են համաձայնագրի կնքման մասին, որին համապատասխան GM Opel/Vauxhall մասնաճյուղը և GM Fiancialի եվրոպական մասը միանում են PSA խմբին այն գործարքավարության շրջանակներում, որն այդ ակտիվները գնահատում Է համապատասխանաբար 1,3 միլիարդ եվրո և 0,9 միլիարդ եվրո»,- նշված Է հայտարարության մեջ:

Ավելի վաղ GM-ն հայտարարել Էր, որ եվրոպական ստորաբաժանումները 2016 թվականին 257 միլիոն դոլարի չափով վնասներ են բերել: 2000 թվականից ամերիկյան ավտոհսկան ընդհանուր առմամբ Հին աշխարհում կորցրել Է արդեն ավելի քան 15 միլիարդ դոլար:

Ինչպես ընդգծել են ֆրանսիական ընկերությունում, այդ գործարքի հաշվին PSA-ն կդառնա մեծությամբ երկրորդ ավտոարտադրողը Եվրոպայում՝ աշխարհամասի շուկայում իր բաժինն ավելացնելով մինչև 17 տոկոս: Opel-ի և Vauxhall-ի ներուժի հետ Peugeot-Citroen-ի հնարավորությունների սինթեզը ֆրանսիական կոնցեռնին թույլ կտա զգալի խնայողության հասնել գնումների, արտադրության և գիտահետազոտական աշխատանքների բնագավառում: Opel-ը և Vauxhall-ը պլանավորվում Է անվնասաբեր մակարդակ հանել մինչև 2020 թվականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share