Բաժին. Բիզնես

Forbes. Միլիարդատերեր 2017

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը։ 2017թ.-ի ցուցակում հայտնված միլիարդատերերի թիվը 2,043 է։ 2016թ.-ի համեմատ միլիարդատերերի թիվն աճել է 13%-ով, իսկ նրանց կարողությունների ընդհանուր ծավալը՝ 18%, մինչև 7.67 տրլն դոլար։

Բիլ Գեյթսը շարունակում է մնալ երկրագնդի ամենահարուստ մարդը։ Microsoft-ի հիմնադրի կարողությունը 86 մլրդ դոլար է։ Հայտնի ֆինանսիստ և ներդրող Ուորեն Բաֆեթը երկրորդն է՝ 75.6 մլրդ։ Երրորդ տեղում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 72.8 մլրդ դոլար։ Zara-յի հիմնադիր Ամանսիո Օրտեգան չորրոդն է՝ 71.3 մլրդ դոլար։ Հինգերորդը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է՝ 56 մլրդ դոլար։ Մեքսիկացի Կարլոս Սլիմը վեցերորդն է՝ 54.5 մլրդ դոլար։ Յոթերորդ տեղում Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնն է՝ 52.2 մլրդ դոլար։ Ութերորդ հորիզոնականում Չարլզ Կոքն է՝ 48.3 մլրդ դոլար, Իններորդը Դեյվիդ Կոքն է՝ 48.3 մլրդ դոլար։ Տասնյակը եզրափակում է Մայքլ Բլումբերգը՝ 47.5 մլրդ դոլար։

Տասնյակի ամենատարեց միլիարդատերը Ուորեն Բաֆեթն է՝ 86 տարեկան, ամենաերիտասարդը՝ Մարկ Ցուկերբերգը։ 

Ցուցակում հայտնվել է 195 նորեկ, որոնցից 76 ներկայացնում է Չինաստանը, ևս 25՝ ԱՄՆ։ Մինչև 40 տարիք ունեցող միլիարդատերերի թիվը 56 է։

ԱՄՆ-ը ունի միլիարդատերերի ամենամեծ քանակ՝ 565, Չինաստանը՝ 319 (ևս 67 Հոնկոնգ), Գերմանիան՝ 114, Հնդակստանը՝ 101։

Share