Բաժին. Բիզնես

Աշխարհի լավագույն նոթբուքեր արտադրողների 2017թ. ցուցակը գլխավորում է Lenovo-ն

Laptop Mag ամերիկյան հայտնի պարբերականը հերթական անգամ ներկայացրել է աշխարհի լավագույն նոթբուքեր արտադրողների ցուցակը։ 2017թ.-ի ցուցակը գլխավորում է Lenovo-ն՝ 90 միավոր։ Երկրորդ հորիզոնականում է Asus-ը՝ 86 միավոր, երրորդ տեղում է Dell-ը՝ 83 միավոր։ 4. HP` 82, 5-6. Acer, Apple` 78, 7. MSI` 76, 8. Razer` 73, 9. Samsung` 68, 10. Microsoft` 66:

Նոթբուքերը գնահատվում են միանգամից մի քանի ցուցանիշներով՝ տեխնիկական հագեցվածություն, դիզայն, սպասարկում, երաշխիք, կարծիքներ և այլն։ Լավագույն կարծիքների ցուցանիշով առաջատարն է Lenovo-ն։ Լավագույն դիզայն՝ Asus: Նորարարություն՝ Lenovo: Գին և ընտրություն՝ Dell: Սպասարկում և երաշխիք՝ Apple:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share