Բաժին. Բիզնես

Տպագրական մեքենա՝ պլանշետի համար

Հայտնի է, որ պլանշետների միջոցով տեքստերի հավաքագրումն այդքան էլ հարմար գործընթաց չէ, այդ իսկ պատճառով տեքստերի հետ աշխատողները հիմնականում նախընտրում են համակարգիչները կամ նոթբուքերը։

Elretron ընկերությունը փոձում է լուծել վերոնշյալ խնդիրը։ Խոսքը գնում է Penna ստեղնաշարի մասին, որը պլանշետներին Bluetooth-ի միջոցով։ Իհարկե նման ստեղնաշարերը նորույթ չեն, սակայն Penna-ն առանձնանում է նրանով, որ ստեղնաշարի արտաքին տեսքը կրկնում է դասական տպագրական մեքենան։ Elretron-ի մասնագետներից երեք տարի է պահանջվել գաջեթի դիզայնը կատարելության հասցնելու համար։ Հաճախորդների համար հասանելի կլինի ստեղնաշարի մի քանի գունային տարբերակ։ Հավելենք, որ ստեղնաշարը Cut և Paste գործառույթներն իրականացնւոմ է հատուկ մեխանիկական լծակի միջոցով։

Ստեղնաշարն աշխատում է iOS, Android և Windows օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների հետ։ Ստեղնաշարի աշխատանքի համար պահանջվում է AA տիպի 2 մարտկոց, որոնց միջոցով ստեղնաշարը կաշխատի կես տարի։ Ստեղնաշարի արժեքն է 90$:

Penna-ն ներկայացվել է Kickstarter համաֆինանսավորման հարթակում և արդեն ստացել է 300,000 դոլար ֆինանսավորում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share