Բաժին. Բիզնես

Ժամանակ. Adjarabet.am-ը հայաստանյան շուկա մուտք է գործել վարչապետի ուղղակի թույլտվությամբ

Ժամանակ օրաթերթը տեղեկություններ է հայտնում Հայաստանյան վիճակախաղի շուկայի նոր մասնակցի մասին։

«Մինչև վերջերս Հայաստանում վիճակախաղերի (տոտալիզատորի) կազմակերպման լիցենզիա ունի չորս ընկերություն՝ Vivarobet, Totogaming, Eurofootball, Goodwin: Վերջերս հայաստանյան շուկա մուտք են գործել վրացիները՝ իրենց Adjarabet.am ապրանքանիշով, որը, մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանի ուղղակի թույլտվությամբ է տեղի ունեցել։

Չի բացառվում, որ նրա ընտանիքին պատկանող BB media արտաքին գովազդի շուկան ամբողջությամբ կլանելու ծրագրերին զուգահեռ՝ որոշվել է ներխուժել նաև վիճակախաղերի կազմակերպման հեշտ փող աշխատելու դաշտ», – գրում է օրաթերթը։

Share