Բաժին. Բիզնես

Forbes. Ռուսաստանի ամենահարուստ հայերը – 2017

Forbes պարբերականը հրապարակել է 2017թ.-ի Ռուսաստանի ամենահարուստների ցուցակը: Ինչպես և նախկինում, ցուցակում տեղ գտած 200 գործարարից 7-ը հայ են: 2016թ.-ի համեմատ հայ գործարարների ընդհանուր կարողությունն աճել է 2.05 մլրդ դոլարով։

Ռուսաստանի ամենահարուստ հայը շարունակում է մնալ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Գալիցկին Մագնիտ առևտրային ցանցի սեփականատերն է: Նրա կարողությունը գնահատվել է 6.8 միլիարդ: 2016թ. համեմատ այն աճել է 1.1 միլիարդով: Գալիցկին զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 18-րդ հորիզոնականը։

Երկրորդ տեղում է Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Կարապետյանի կարողությունը 2016թ.-ի համեմատ աճել է 300 մլն դոլարով և կազմել 3.4 մլրդ դոլար: Կարապետյանը զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 32-րդ հորիզոնականը:

Երրորդ տեղում է Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերության սեփականատեր Դանիլ Խաչատուրովը` 2 միլիարդ, անցյալ տարվա համեմատ նրա կարողությունն աճել է 600 մլն դոլարով: Խաչատուրովը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 48-րդ հորիզոնականը:

Չորրորդ տեղում է ներդրող և ֆինանսիստ Ռուբեն Վարդանյանը` 0.95 միլիարդ դոլար: Վարդանյանի կարողությունն անցյալ տարվա համեմատ չի փոխվել: Նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 99-րդ հորիզոնականը:

Հինգերորդ տեղում է Ալբերտ Ավդոլյանը (Wooden Fish Agency )` 0.80 միլիարդ դոլար, անցյալ տարվա համեմատ Ավդոլյանի կարողությանն աճել է 50 մլն դոլարով: Նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 123-րդ հորիզոնականը:

Վեցերորդ և յոթերորդ տեղերում են Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները: ՌԵՍՈ ապահովագրական ընկերության սեփականատերերի կարողությունները չեն փոփոխվել և կրկին կազմել են 0.7-ական միլիարդ դոլար: Սարկիսով եղբայրները զբաղեցնում են ցուցակի 146-րդ և 147-րդ հորիզոնականները:

Share