Բաժին. Բիզնես

Վահան Մարտիրոսյան. Առցանց տաքսի ծառայությունների բոլոր վարորդները չէ, որ հարկերը վճարում են

Օնլայն տաքսի ծառայությունների բոլոր վարորդները  չէ, որ հարկերը վճարում են, դրա համար էլ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ժամանակ առ ժամանակ ստուգումներ է կազմակերպում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով անհատ տաքսու վարորդների բողոքին, թե «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները հարկերը չեն վճարում:

«Դա այնքան էլ այդպես չէ, հարկերը մուծում են այն վարորդները, որոնք ուղևորափոխադրում են կատարում, այնտեղ մենք բաժանում ենք այն ծառայությունը, որն էլեկտրոնային տարբերակով է մատուցվում, բայց այն մեքենաների վարորդները, որոնք ուղևորափոխադրում են կատարում, պարտավոր են վճարել», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Անհատ տաքսու վարորդները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով հավասարություն  օնլայն աշխատող տաքսիների դաշտում:

Share